Ի՞ՆՉ Է ՄԱՄՈՊԼԱՍՏԻԿԱՆ

Կրծքի մաշկը ժամանակի ընթացքում թուլանում է, կորցնում իր առաձգականությունը, ինչը բացասական է արտահայտվում կրծքի գեղագիտական տեսքի վրա։ Կանացի կրծքի տեսքի վրա բացասական ազդեցություն են թողնում նաև հղիությունները, կրծքով կերակրելը, կենսակերպը և սննդակարգը։ Անգամ հագուստի որոշակի տեսակները, ծխելու սովորությունը կարող են բացասական ազդել կրծքի տեսքի վրա առաջացնելով չափերի փոփոխություն, կախվածություն։ Նման դեպքերում Ձեզ կոգնի մամոպլաստիկան և նրա ամենատարածված տեսկը՝ կրծքի մեծացումը։

Կրծքագեղձի պլաստիկան ցուցված է այն կանանց, ում պտուկը և արեոլան տեղակայված են կրծքի ստորին բևեռում և ուղղված են ներքև։ Նշենք, որ մեծ կուրծք ունեցող կանայք նույն պես կարող են կատարել երիտասարդացնող պլաստիկա, սակայն պետք է հաշվի առնել, որ ստացված արդյունքը կպահպանվի ավելի կարճատև ժամանակ, քան փոքր կամ միջին չափի կուրծք ունեցողների մոտ։ Կրծքի ձգումը, կամ մեծացումը՝ դա կրծքագեղձի չափի և ձևի փոփոխությունն է վիրահատական միջամտության շնորիվ։ Պետք է արձանագրել նաև, որ այսօր կրծքագեղձի մեծացման վիրահատությունները ամենապահանջված պլաստիկաներից մեկն է։

ՈՒ՞Մ Է ՑՈՒՑՎԱԾ ՄԱՄՈՊԼԱՍՏԿԱՆ

Լինում է, որ կրծքագեղձը չի համապատասխանում մարմնի այլ մասերին։ Շատ կանայք դժգոհ են իրենց կրծերի փոքր չափերից։ Այդ ժամանակ կատարվում է կրծքագեղձի մեծացում։ Միևնույն ժամանակ շատ մեծ կրծքեր ունեցող կանայք խնդիր են ունենում հագուստի ընտրության հարցում, տառապում են ամենօրյան ծանրության զգացողությունից կրծքերի հատվածում, ողնաշարի վրա ավելորդ ճնշումից։ Չափազանցրած չի լինի ասել, որ շատ մեծ կուրծքը կարող է սահմանափակել շարժողունակությունը, ինչպես նաև ցավեր առաջացնել պարանոցի, մեջքի և ուսերի շրջանում։ Նման դեպքերում կրծքագեղձերի չափի փոքրացումը ևս շատ լավ լուծում է։

Վիրաբույժը կարող է որոշում կայացնել, որ անհրաժեշտ է կատարել կրծքերի ձգում, եթե նրանք ունեն ոչ բավարար առաձգականություն և կորցրել են էլաստիկությունը կերակրելու արդյունքում։ Նշենք, որ կրծքերի ձգում կարել է կատարել ցանկացած տարիքում, սակայն խորհուրդ է տրվում կատարել այն չափահասությունից հետո, երբ կուրծքը դադարել է մեծանալ և արդեն ընդունել է իր բնական ձևը։

Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՄԱՆԱԼ ՄԻՆՉև ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Եթե Դուք որոշել եք կատարել կրծքերի ձգում, մեծացում կամ փոքրացում ապա նախնական խորհրդակցությունների ժամանակ անհրաժեշտ է վիրաբույժի հետ քննարկել ցանկալի արդյունքները և մանրամասն բացատրել, թե ի՞նչ ձևի կուրծք եք ակնկալում։ Բժիշկը մանրամասն կհետազոտի Ձեր մաշկը, պտուկը, արեոլան։ Պարտադիր կկատարվի նաև մամոգրաֆիկ քննություն։ Դուք անպայման պետք է նաև հայտնեք բժշկին Ձեր ժառանգականության մասին, ընդունվող դեղամիջոցների և հիվանդությունների մասին, ալլերգիաների և տարած վիրահատությունների և այլ հանգամանքների, որոնք կարող են ազդեցություն ունենալ վիրահատության արդյունքի վրա։ Անպայման տեղյակ պահեք բժշկին, եթե Ձեր հարազատներից որևիցե մեկը ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ։ Վիրաբույժը պետք է իմանա նաև արդյոք չե՞ք պլանավորում քաշի իջեցում հետվիրահատական շրջանում։ Մանրամասն քննարկեք Ձեր ենթադրվող սննդակարգի և ապագա հղիության մասին տեղեկություններ։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ

Մամոպլաստիկան (ձգում, մեծացում կամ փոքրացում) կատարվում է ընդհանուր անզգայացման տակ, առանց ցավային զգացողությունների։ Իմպլանտի տեղադրումը և կամ ավելորդ մաշկի հեռացումը կատարվում է կտրվածք մեջոցով։ Հետագայում լավանալուն զուգընթաց, մաշկը դառնում է ավելի էլաստիկ, կուրծքը ձգվում է, դառնում է ավելի երիտասարդ և գրավիչ։ Սակայն ամեն առանձին դեպքում ընտրվում է անհատական եղանակ հաշվի առնելով կրծքի ձևը, պտուկի և արեոլայի կառուցվածքը, ինչպես նաև նախօրոք ընտրված չափը և ձևը։ Եթե կատարվում է կրծքի չափերի մեծացում, ապա կտրվծքների միջոցով ներդրվում են իմպլանտներ։ Առանձին դեպքերում կարող է կիրառվել սեփական ճարպի ներարկում, այսպես կոչված՝ լիպոֆիլինգ։

ԱՆԶԳԱՅԱՑՈՒՄ

Մամոպլաստիկան կատարվում է ընդհանուր կամ տեղայի անզգայացման տակ, պայմանավորված պացիենտի ցանկությամբ և առողջական վիճակով։

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մամոպալստիկայի բարդությունները մինիմալ են և հազարավոր կանայք կատարում են այս պլաստիկան, դրանով իսկ բարձրացնելով իրենց կյանքի որակը և ստանալով ակնկալվելիք արդյունքը։ Սա պատահական չէ, քանզի մամոպլաստիկան կշռադատված և պատասխանատու քայլ է։ Վիրահատությունից առաջ և հետո միառժամանակ խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, ինչպես նաև չօգտագործել ասպիրին այլ հակաբորբոքային դեղամիջոցներ։ Հիմնական բարդությունները կապված են լինում ալլերգիկ ռեակցիաների հետ նարկոզի ժամանակ և վարակի (ինֆեկցիայի) ներթափանցմամբ պայմանավորված։ Որոշակի դիսկոմֆորտը կրծքերի շրջանում բնորոշ է հետվիրահատակն շրջանին և անցնում է 2-3 շաբաթից։ Եթե առկա է սուր ցավ, ապա ամհրաժեշտ է հայտնել բուժող բժիշկին։

ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Վիրահատությունից հետո պացիենտը հաջորդ օրը վերադառնում է տուն, որտեղ ինքնուրույն կատարում է բժիշկի կողմից տրված խորհուրդները։ Սովորոբար բժիշկը խորհուրդ է տալիս միառժամանակ ձեռնպահ մնալ սեքսուալ կյանքից։ Մի քանի շաբաթ անց կարելի է վերադառնալ բնականոն կենսակերպին։ Ստացված դրական արդյունքները պահպանվում են բավական երկար ժամանակ։ Հաջորդող հղիությունը և ավելորդ քաշի հավաքումը կարող են փոխել ստացված գեղագիտական (էսթետիկ) արդյունքը։

Ընդհանուր առմամբ մամոպլաստիկան դարձնում է կուրծքը ավելի հմայիչ, ինչը զգալիորեն հեշտացնում է կնոջ կյանքը, հաղորդելով ինքնավստահություն և ներդաշնակություն։

Ի՞ՆՉ Է ԿՐԾՔԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏԸ

Կրծքային իմպլանտը՝ ամուր պատիճ է իր հատուկ լցանյութով։ Իմպլանտի միջոցով կարելի է ոչ միայն մեծացնել կուրծքը, այլև փոխել ձևը, վերականգնել ծավալը և անգամ բարձրացնել ապահովելով այսպես կոչված «push-up» էֆֆեկտ։

Իմպլանտները կիրառվում են նաև կրծքագեղձի վերականգնման համար, երբ կատարվել է կրծքագեղձի հեռացում քաղցկեցի կապակցությամբ։

ԻՆՉՊԵ՞Ս ԸՆՏՐԵԼ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԻՄՊԼԱՆՏԸ

Իմպլանտի բռենդը, տեսակը և չափը դուք ընտրում եք վիրաբույժի հետ միասին խորհրդատվության ժամանակ։ Որպեսզի կարողանաք ընտրել օպտիմալ իմպլանտը Ձեր համար վիրաբույժը հաշվի է առնելու․

    Ձեր կրծքի բնական չափը

    Կրծքավանդակի շրջագիծը

    Մաշկի և ենքամաշկային ճարպի հաստությունը

    Ձեր կրծքերի խտությունը

    Ձեր հասակը և քաշը

Կարևոր է, որ բժիշկը չպնդի կոնկրետ մի տեսակի իմպլանտի կիրառումը, այլև պատմի Ձեզ բոլոր դրական և բացասական կողմերը և բացատրի, թե ինչպի՞սի տեսք կունենա Ձեր կուրծքը վիրահատությունից հետո։

ԻՄՊԼԱՆՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ

Տարբերակում են հիմանական երկու ձև։

Կլոր՝ հնարավորություն են տալիս բարձրացնել կուրծքը և ստեղծել այսպես կոչված «push-up» էֆֆեկտը և այդ իսկ պատճառով ավելի կիրառելի են կանանց մոտ, ում կուրծքը ձևախախտվել է հղիության, նիհարելու կամ տարիքային փոփոխությունների արդյունքում։

Կաթիլաձեվ (անատոմիական)՝ հնարավորություն են ստեղծում ստանալ առավելապես բնական տեսք, քանի որ համապատասխանում են կրծքագեղձի անատոմիական ձևին։ Հիմնականում այս տիպի իմպլանտները կիրառում են երիտասարդ աղջիկներին, ովքեր չունեն կրծքի կախվածություն։

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԼՑՈՆՎԱԾ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԸ

Հայտնի են 5 տեսակի լցնող նյութեր, սակայն FDA-ը (Միացյալ Նահանգների սննդանյութերի և դեղորայքի որակի վերահսկող կազմակերպությունը) հավանություն է տվել միայն դրանցից երկուսին՝ սիլիկոն և աղային լուծույթ։

     Աղային (սալինային) իմպլանտներ

Այս իմպլանտները լցված են աղաջրով՝ NaCl։ FDA-ը խորհուրդ է տալիս այս իմպլանտները կրծքերի մեծացման համար 18-ից բարձր աղջիկներին, ցանկացած տարիքի կանանց մաստէկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնման համար և ռևիզիոն (կրկնակի) մեծացնող մամոպլաստիկայի ժամանակ։

Աղային իմպլանտների կառուցվածքի մեջ առկա է փական, որի միջոցով ներմուծվում է աղաջուրը։ Վիրահատության ժամանկ վիրաբույժը տեղադրում է իմպլանտի պատիճը և հետո միայն այն լցնում են ստերիլ աղաջրով։

Այս իմպլանտների դրական կողմերն են՝

    Կլապանային իմպլանտները հնարավորություն են տալիս կատարել վիրահատությունը փոքր կտրվածքի կիրառմամբ

    Ֆիզիոլոգիական լուծույթը իր բաղադրությամբ նման է օրգանիզմում առկա հեղուկներին և պատիճի վնավելու դեպքում այն ինքնուրույն դուրս է բերվում օրգանիզմից։

Բացասականը՝

    Ոչ լիարժեք լցված լինելու պարագայում իմպլանտները «բլթբլթում են»

    Ավելի թույլ են (ամուր չեն) քան մյուս տեսակի իմպլանտները։

Սիլիկոնային

Սույն իմպլանտները իսկզբանը լցված են սիլիկոնային (կոգեզիվ) գելով։ FDA-ի տվյալներով սիլիկոնային իմպլանտները հանդիսանում են ամենաուսումնասիրված բժշկական սարգավորումը։ Սա նշանակում է, որ այս իմպլանտները ենթարկվել են որակի և անվտանգության խիստ վերահսկողության։

Սիլիկոնային իմպլանտները ցուցված են 22 տարեկանից բարձր աղջիկներին, ցանկացած տարիքի կանանց մաստէկտոմիայից հետո կրծքագեղձի վերականգնման համար և ռևիզիոն (կրկնակի) մեծացնող մամոպլաստիկայի ժամանակ։

Փաստացի բոլոր արտադրողները ունեն իրենց յուրահատուկ դասակարգումը ըստ կիրառվող լցանյութի խտության։ Ամենատարածված տեսակներն են․

    «Soft touch» ամենափափուկ սիլիկոնն է

    Միջին կոգեզիվ գել

    Բարձր կոգեզիվ գել

Առավելությունները՝

    Սիլիկոնային իմպլանտով կուրծքը շոշափելիս չի տարբերվում բնականից, քանզի այս սիլիկոնային լցանյութը իր խտությամբ շատ նման է կրծքագեղձին

    Վնասվելու դեպքում այս գելը չի թափառում օրգանիզմում շնորհիվ իր խտության և կապիճի հետ սերտ հպման։

Բացասական կողմերն են՝

    Այս իմպլանտների տեղադրման համար անհրաժեշտ են ավելի մեծ չափի կտրվածքներ։

    Սիլիկոնային իմպլանտի վնասման հայտնաբերումը դժվար է։ Հաճախ այն ընթանում է աննկատ, առանց կրծքի ձևի և չափի փոփոխության։ Դրա համար երկու տարին մեկ խորհուրդ է տրվում ստուգվել։

Հիդրոգելային (բիոիմպլանտներ)

Այս իմպլանտները լցված են պոլիմերով, որը, վնասման դեպքում և միգռացիայի պարագայում տրոհվում է առաջացնելով ջուր,ածխաթթու գազ և գլյուկոզա։

Առավելությունները՝

    Հնարավորություն են տալիս ստանալ առավելապես բնական արդյունք, քանի որ հիդրոգելային իմպլանտների լցոնող նյութը իր բաղադրությամբ և կոնսիստենցիայով բավական մոտ է կրծքագեղձի հյուսվածքին։

    Ավելի հազվադեպ է դիտվում իմպլանտի շուրջ շարակցական հյուսվածքի գերաճ, որը առաջացնում է ձևախախտում (պատիճային կոնտրակտուրա)։

    Պատիճի վնասման պարագայում լցոնող նյութը ինքնուրույն է դուրս բերվում օրգանիզմից։

Բացասական կողմերը՝

    Այս իմպլանտները չունեն FDA կազմակերպության հավաստագիր, ինչը նշանակում է, որ նրանց որակի և անվտանգության վերահսկողությունը ավելի թույլ է։

Սիլիկատային (B-Lite)

Սա կրծքային իմպլանտներ են, որոնք լցոնցած են գելով և մանր դատարկ սիլիկատային գնդիկներով։

Առավելությունները՝

    30%-ով ավելի թեթև են, քան այլ իմպլանտները (ըստ Polytech արտադրող ֆիրմայի տվյալների), ինչը ավելի քիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում պարանոցի և մեջքի վրա և նվազագույնի է հասցնում կրծքերի կախվելու հավանականությունը։

    Փոքր քաշը թույլ է տալիս տեղադրել ավելի մեծ ծավալի իմպլանտներ։

Բացասական կողմերը՝

    Այս իմպլանտները ամենավերջի շրջանի նորամուծություններից են և հետևաբար դեռ քիչ կլինիկական կիրառման փորձ կա։ Չկան տվյալներ, թ՞ե ինչպիսի երևույթներ կլինեն 10-15 տարի անց։

Հետաքրքիր է իմանալ

Կրծքերի մեծացման վիրահատություն առաջի անգամ կատարվել է 1889 թվականին։ Այդ ժամանակ կիրառել են հեղուկ պարաֆինի ներարկում։ Մի առ ժամանակ անց կիրառվել են շատ զանազան և անսպասելի նյութեր՝ բուրդ, ապակյա գնդիկներ, փղոսկր, կաուչուկ։ Միայն 1961 թվականին առաջի անգամ կիրառվել են սիլիկոնային իմպլանտներ։

Ի՞նչ տեսակի կրծքային իմպլանտներ են լինում ըստ շոշափվելիք մակերեսի

Ըստ պատիճի մակերեսի լինում են 4 տեսակի կրծքային իմպլանտներ

Տեքստուրա (անհարթ)

Առավելությունները՝

    Այս տարատեսակի իմպլանտները ի հաշիվ պատիճի անհարթ լինելու առավել ամուր են ֆիքսվում օրգանիզմի հյուսվածքներին և չեն տեղաշարժվում։

    Անհարթ իմպլանտները ավելի հազվադեպ են առաջացնում կապսուլային կոնտրակտուրա։

Բացասական կողմերը՝

   Ավելի մեծ է մաշկային ծալքերի առաջացման հավանականությունը

    Շոշափելիս ավելի կոպիտ են, քան այլ տեսակները։

Հարթ մակերեսով իմպլանտներ

Առավելությունները՝

    Ավելի փափուկ են շոշափելիս, քան տեքստուրայինները և գործնականորեն չեն տարբերվում բանական կրծքից։

Բացասական կողմերը՝

    Ավելի թույլ դիմացկուն են քան տեքստուրայինները

    Ավելի հաճախ են առաջացնում կապսուլային կոնտրակտուրա։

Միկրոտեքստուրա

Ավելի նուրբ են քան տեքստուրան և ավելի քիչ են առաջացնում կապսուլային կոնտրակտուրա։

Պոլիուրետանային իմպլանտներ

Առավելությունները՝

    Պրակտիկապես չեն առաջացնում կապսուլային կոնտրակտուրա

    Շատ ամուր են սերտաճում սեփական հյուսվածքների հետ և չեն տեղաշարժվում

Բացասական կողմերը՝

    Ավելի կոպիտ են քան մնացած իմպլանտները

    Շատ ամուր են սերտաճում սեփական հյուսվածքների հետ և հեռացնելու անհրաժեշտության դեպքում ավելի աշխատատար է։

Ի՞ՆՉ ՉԱՓԵՐԻ ԵՆ ԼԻՆՈՒՄ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԸ

Իմպլանտների չափերը հաշվարկվում են միլիլիտրերով։ Մոտավորապես մեկ չափը հավասար է իմպլանտի 150 մլ-ին։ Միլիլիտրերի քանակը ազդում է իմպլանտի տրամաչափի և ուռուցիկության՝ պրոֆիլի վրա։

Գոյություն ունեն հիմանական 3 պրոֆիլներ (ուրվագծեր)

 Բարձր պրոֆիլ՝ ամենաուռուցիկները, որոնք իրենց ձևով նմանվում են գնդակի երկու կեսերին

    Միջին պրոֆիլ՝ ավելի քիչ արտահայտված ուռուցիկությամբ

    Ցածր պրոֆիլ՝ առավել հարթ

ԿՐԾՔԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԻ ՀԻՄԱՆԱԿԱՆ Ի՞ՆՉ

ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ (ԲՌԵՆԴՆԵՐ) ԿԱՆ

Առաջատար կլինիկաներում օգտագործվող ամենահանրաճանաչ կրծքային իմպլանտների ապրանքանիշները մի քանիսն են։

MOTIVA

Այս իպլանտները սիլիկոնային են և ունեն բացառիկ պատիճ, որը ստեղծված է հենց այս ապրանքանիշի կողմից։ Այն նվազագույնի է հասցնում կապսուլային կոնտրակտուրայի հավանականությունը, իսկ վնասվելու դեպքում պարունակությունը չի սփռվում հյուսվածքների մեջ։ Կանանց հանգստության համար արտադրողը տալիս է 10 տարվա երաշխիք իմպլանտի պատրվելու դեպքում և հյուսվածքների ներաճի պարագայում։

MOTIVA իմպլանտները համալրված են նորարարական անվտանգության համակարգով, որը իրենից ներկայացնում է բրնձի հատիկի չափի ներիմպլանտային սարք Q Inside Safety անունով։ Նրա մեջ պահվում է տեղեկություններ իմպլանտի մասին, նրա տեխնիկական բնութագիրը, տեղադրման ժամանակը, վիրաբույժի անունը և երաշխիքը։ Հատուկ սկանեռի օգնությամբ ապագայում բժիշկը կարողանում է կարդալ ողջ ինֆորմացիան, անգամ եթե կինը կորցրել է փաստաթղթերը։

Այս տեսակի իմպլանտների որակի մասին հավաստագրեր են տվել ամերիկյան և եվրոպական FDA, CE և ISO կազմակերպությունները։

MOTIVA իմպլանտների ձևերն են․

    Կլոր;

    True Fixation` անատոմիական/կաթիլաձև

     Ergonomix (էրգոնոմիկ)՝ սովորաբար կլոր կամ կաթիլաձև։

Հնարավորություն են ստեղծում ստանալ առավելապես բնական ձև, քանի որ վերարտադրում են կականցի կրծքի ձևը և տեղաշարժվում են երկրի ձգողական ուժի ազդեցության տակ։

Ստորև ներկայացված է կրծքերի նկար տեղադրած Motiva էրգոնոմիկ իմպլանտներով

Աղբյուր՝ Instagram Motivaimplants

Motiva կլոր իմպլանտներով կուրծք։ Աղբյուր՝ Instagram Motivaimplants

MENTOR (Johnson & Johnson)

Լցոնող նյութից կախված այս իմպլանտները երկու տեսակի են։

    Փականային աղային՝ լցվում են տեղադրումից հետո։ Եթե վիրահատությունից հետո Դուք հասկանում եք, որ կուզենայիք չափը ավելացնել, կամ պակասեցնել, ապա վիրաբույժը հետագա 6 ամիսների ընթացքում կարող է շտկել ծավալը։

    Սիլիկոնային (MemoryGel և MemoryShape)՝ լինում են հարթ և տեքստուրային։ Այս իմպլանտները օժտված են «հիշողության էֆֆեկտով», ինչի շնորհիվ մեխանիկական ազդեցությունից հետո վերականգնում են իրենց նախկին ձևը։

Մենտորը առաջարկում է 10 տարվա երաշխիք։ Որակը հաստատում են FDA, CE և ISO կազմակերպությունները։

Կրծքերի նկարներ Mentor իմպլանտների տեղադրումից մինչև և հետո։ Աղբյուր՝ Mentor կայք։

Կրծքերի նկարներ Mentor իմպլանտների տեղադրումից մինչև և հետո։ Աղբյուր՝ Mentor կայք։

POLYTECH

Այս ապրանքանիշը արտադրում է սիլիկոնային և սիլիկատային իմպլանտներ ISO և CE հավաստագրերով։

Սիլիկոնային իմպլանտների տեսակները․

    Microthane` կլոր և անատոմիական տեքստուրային պատիճով։ Ըստ արտադրողի տվյալների 97-100% դեպքերում չեն առաջացնում կապսուլային կոնտրակտուրա։

    POLYtxt` տեքստուրացված պատիճով կլոր և անատոմիական։ Արտադրողի տվյալներով կապսուլային կոնտրակտուրայի հավանականությունը 50%-ով ավելի քիչ է քան հարթ իմպլանտների պարագայում։

    MESMO sensitive` կլոր և անատոմիական մանրտեքստուրացված մակերեսով։

    POLYsmooth` հարթ իմպլանտներ, որոնք լինում են կլոր և անատոմիական։

POLITECH կրծքի իմպլանտներ մինչև և հետո։ Հեղինակի (Բժիշկ Հայկ Ենոքյան) սեփական արխիվից։

EUROSILICONE (GS aesthetics)

Սա սիլիկոնային իմպլանտներ են, որոնց որակի մասին երաշխիք են տալիս ISO, EU և CE հավաստագրերը։

Եվրոսիլիկոնը առաջարկում է հետևյալ տեսակի իմպլանտներ․

    Կլոր՝ լինում են հարթ և տեքստուրացված մակերեսով։ Ըստ արտադրողի տվյալների (GS aesthetics) 91,5 % դեպքերում չեն առաջացնում կապսուլային կոնտրակտուրա և 99,2% դեպքերում պահպանում են իրենց ամբողջականությունը օգտագործման ողջ ընթացքում։

    Matrix` անատոմիական (կաթիլաձև) տեքստուրացված պատիճով, կամ 360 Degree Barrier Layer գերամուր ծածկույթով: Արտադրողի տվյալներով 93,4 % կանանց մոտ չեն առաջացնում կապսուլային կոնտրակտուրա, 97,7 % չեն տեղաշարժվում, 99,8% դեպքերում պահպանում են ամբողջականությունը։

Կրծքերի մեծացում Eurosilicone իմպլանտներով։ Բժիշկ Հայկ Ենոքյանի անձնական արխիվից։

ԻՆՉՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԿՐԾՔԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ՊԱՏՃԱՌՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ, ԵՐԲ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՓՈԽԵԼ ԻՄՊԼԱՆՏԸ

Հիմանականում իմպլանտների շահագործման ժամկետը կազմում է 10-15 տարի, բացառիկ դեպքերում 20-30 տարի։ Որոշակի ժամանակ անց կարող է լինել ցուցում իմպլանտները հեռացնելու համար։ Հիմական պատճառները, որոնց դեպքում բժիշկը կարող է ռևիզիոն (կրկնակի) մամոպլաստիկայի խորհուրդ տալ, հետևյալն են՝

    Կապսուլային կոնտրակտուրա

    Երկարատև օգտագործման պատճառով առաջացած մաշվածություն՝ հետագա վնասումը կանխելու նպատակով

    Իմպլանտի վնասում և կամ տեղաշարժ

    Կնոջ ցանկությունը փոխել կրծքի չափը և ձևը։

Կոնսուլտացիայի ժամանակ հարցրեք վիրաբույժին բոլոր հետաքրքրող հարցերը, որպեսզի պատկերացնեք, թե ինչպիսի՞ ռիսկեր կան և ո՞ր դեպքերում է վիրաբույժը խորհուրդ տալիս կրկնակի մամոպլաստիկա։

ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ ԿՐԾՔԱՅԻՆ ԻՄՊԼԱՆՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Չկան գործոններ, որոնք արագացնում են կրծքային իմպլանտի մաշվածությունը։ Միևնույն ժամանակ կարելի է նվազագույնի հասցնել իմպլանտի վնասման ռիսկը։ Դրա համար անհրաժեշտ է․

    Համաձայնվել մամոպլաստիկայի միայն այն վիրահատական մուտքի կիրառմամբ, որը խորհուրդ է տրվում FDA-ի կողմից։ Մասնավորապես՝ ենթակրծքային, հարարեոլային և անութափոսից։

    Հետևել վիրաբույժի բոլոր խորհուրդներին հետվիրահատական շրջանում։

    Կապսուլային կոնտրակտուրայի հայտնաբերման ժամանակ չհամաձայնվել փակ եղանակով կապսուլոտոմիայի կիրառմանը (երբ սեղմում են կուրծքը կպումները պոկելու նպատակով)։

    Խուսափել կրծքավանդակի վնասվածքներից։

    Պարբերաբար կատարել կրծքի զննում (օրինակ՝ ՄՌՏ)։ Ինչքան հաճախ է անհրաժեշտ կատարել այս քննությունները կարող եք ճշտել Ձեր վիրաբույժից։

ԱՌԱՍՊԵԼՆԵՐ, ՈՐՈՆՑ ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ

Կրծքերի մեծացման վիրահատությունները կատարվում են 1889 թվականից։ Բնական է, որ 130 տարվա ընթացքում այս վիրահատության շուրջ բանահյուսվել են բազմաթիվ առասպելներ։ Մենք կլուսաբանենք դրանցից մի քանիսի անհիմն լինելը։

Մամոպլաստիկայից հետո կինը չի կարող կերակրել կրծքով։

Իմպլանտի առկայությունը չի ազդում կաթնատվության վրա։ Սակայն եղանակը, որի կիրառմամբ տեղադրվում է իմպլանտը, կարող է ազդել կաթնարտադրության վրա։ Հենց այս նկատառումով, Դուք պետք է տեղյակ պահեք վիրաբույժին, որ նախատեսում եք հղիություն և կրծքով կերակրում։ Այս պարագայում վիրաբույժը կկիրառի ենթակրծքային կամ անութափոսից վիրահատական մուտք, այլ ոչ թե հարարեոլային։ Վերջին մուտքի կիրառման ժամանակ կաթնային ծորանների վնասման հավանականություն կա։

Իմպլանտը կարող է պայթել ճնշումների տատանումից, օրինակ ինքնաթիռում։

FDA-ի ուսումնասիրությունները բացահայտել են, որ ճնշման տատանումից իմպլանտները չեն պայթում։ Այս իսկ պատճառով Դուք կարող եք հանգիստ թռչել ինքնաթիռով և զբաղվել դայվինգով։

Իմպլանտի պատռվելը վտանգավոր է կյանքի և առողջության համար։

Արտադրողները օգտագործում են նյութեր, որոնք վերահսկվում են որակի և անվտանգության տեսանկյունից։ Օրինակ, աղային լուծույթը ինքնուրույն դուրս է բերվում օրգանիզմից ավիշի միջոցով։ Բիոիմպլանտի լցոնանյութը տրոհվում է գլյուկոզայի, ջրի և ածխաթթու գազի մոլեկուլների առաջացմամբ։ Սիլիկոնային իմպլանտների վնասվելու պարագայում գելը չի ծորում բարձր մածուցիկության և հատուկ պաշտպանիչ պատիճի շնորհիվ։

Ժամանակի ընթացքում կուրծքը կախվում է և անհրաժեշտ է լինում ձգում կատարել։

Իմպլանտները իրականում կորող են ձևախախտել կուրծքը, բայց դա տեղի է ունենում, երբ տեղադրում են շատ մեծ չափերի իմպլանտներ բարակ մաշկով և աննշան ենթամաշկային ճարպ ունեցող կանանց և աղջիկներին։ Կարևոր է հիշել, որ կախվածությունը կարող է առաջանալ նաև բնական գործընթացների արդյունքում՝ նիհարելու, հղիանալու, կրծքով կերակրելու և ծերանալու ընթացքում։ Այս գործընթացները կազդեն կրծքի ձևի վրա անկախ նրանից կիրառվել է իմպլանտ, թե ոչ։

Կրծքերը մեծացնելուց հետո չի կարելի պարկել փորի վրա։

Սկզբնական շրջանում, երբ տեղի են ունենում վերականգնողական գործընթացները, որովայնի վրա պարկելուց կարող են առաջանալ դիսկոմֆորտ և ցավային զգացողություններ։ Երբ հյուսվածքները ամբողջությամբ վերականգնվում են, կինը կարող է պարկել իրեն հարմար ցանկացած դիրքով։

Իմպլանտները առաջացնում են կրծքագեղձի քաղցկեղ։

FDA-ը չի մտցրել մեծացնող մամոպլաստիկան կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հնարավոր ռիսկերի ցուցակի մեջ։

Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՋԱՆԱԼ ԻՄՊԼԱՆՏՆԵՐԻ ՏԵՂԱԴՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ

ASPS-ն (Պլաստիկ Վիրաբույժների Ամերիկյան Ընկերությունը) աուգմենտացիոն՝ մեծացնող մամոպլաստիկայի հնարավոր ռիսկերին է դասել․

    Անեսթեզիայից հետո բարդություններ

    Կտրվածքների շրջանում արյունահոսություններ և հեմատոմաներ

    Ինֆեկցիաներ

    Պտուկի և կրծքի զգայնության խանգարումներ

    Իմպլանտի ոչ ճիշտ դիրք և տեղաշարժ ժամանակի ընթացքում

    Իմպլանտի վնասում

    Կապսուլային կոնտրակտուրա

    Սռոմա՝ հեղուկի կուտակում կտրվածքի շրջանում

    Մաշկի ծալքեր

    Ցավ և դիսկոմֆորտ։

Որպեսզի վիրահատությունը և հետվիարահատական ընթացքը լինեն նվազագույն ռիսկերով, ընտրեք բարձր որակավորում ունեցող պլաստիկ վիրաբույժի և հետևեք իր խորհուրդներին։

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *