ԿՈՊԵՐԻ ՊԼԱՍՏԻԿԱ (ԲԼԵՖԱՌՈՊԼԱՍՏԻԿԱ)

Կոպերի պլաստիկ վիրահատությունը դա ժամանակակից կոսմետիկ և վերականգնողական վիրահատություն է, որը շտկում է վերին և ստորին կոպերը։ Բլեֆառոպլաստիկայի ժամանակ հեռացվում են ճարպի ավելցուկները, վերին և ստորին կոպերի ավելորդ մաշկը և մկանային հյուսվածքները։ Շտկվում է վերին կոպի կախվածությունը, որը պայմանավորված է մկանային թույլ տոնուսով կամ մկանային նյարդի ախտահարումով։

Մաշկի և ճարպի ավելցուկը աչքերի շուրջ ստեղծում են գերհոգնածութայն, բորբոքման պատկեր և մարդը իրական տարիքից ավելի ծեր է երևում։ Կոպի կախվածության հաշվին տուժում է նաև տեսողությունը։

Շատ մարդկանց մոտ ժառանգականորեն առկա են ծանր, կախված վերին կոպեր, ինչպես նաև այտուցված ստորին կոպեր, թեև մեզանից շատերի համար նման պատկերը ընկալվում է որպես ծերանալու նշան։

Կոպերի վրա կատարվող պլաստիկ վիրհատությունը բարևլավում է արտաքին տեսքը, լավացնում է տեսադաշտը և շատ դեպքերում նաև կարգավորում է ներակնագնդային ճնշումը, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր ճակատային մկանները օգտագործում են կախված կոպերը վեր բարձրացնելու նպատակով։ Կատարելով կոպերի պլաստիկա դուք ստանում եք առավելագույն էսթետիկ էֆֆեկտ նվազագույն վնասվածքով։ Այսօրվա դրությամբ սա ամենահաճախ կատարվող և ամենաոսկերչական վիրահատություններից է։

Բլեֆառոպլաստիկան չի վերացնում “սագաթաթերը”, չի բարձրացնում կախված հոնքերը, չի հեռացնում աչքի տակի օղերը և մանր կնճիռները։ Դրա համար կան այլ մեթոդներ։

Վիրահատության նախապատրաստում

Վիրահատության նախապատրաստումը սկսվում է լիարժեք բժշկական հետազոտություններից և ավարտվում է հետվիրահատական ընթացքի վերաբերյալ բազմակողմանի խորհուրդներով։ Նախավիրահատակ զննության ժամանակ թերապևտը տալիս է եզրակացություն օրգանական պաթոլոգիայի բացառման վերաբերյալ, որը կարող էր առաջացնել կոպերի այտուց։ Ակնաբույժը գնահատում է պացիենտի տեսողությունը, եղջերաթաղանթի վիճակը, ներակնային ճնշման և արցունքագեղձերի վերաբերյալ եզրակացություն է տալիս։ Երբ հայտնաբերվում է արցունքային համակարգի անբավարարություն վիրահատություն չի իրականացվում։ Ոչ պակաս կարևոր է պացիենտի ընդհանուր ֆիզիկական վիճակը։ Մասնավորապես խորհուրդ է տրվում դադարեցնել ծխելը, չափավորել ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև հոգեմետ և հորմանոլ դեղերի կիրառումը։ Հատկապես կարևոր է 10-14 օր առաջ մինչև վիրահատությունը ձեռնպահ մանալ արյան մակարդելիությունը իջեցնող դեղորայքի կիրառումից։ Վիրահատությունը նախընտրելի է կատարել դաշտանային ցիկլի սկզբում կամ մեջտեղում։ Վիրահատության նախապատրաստման ժամանակ նաև կարևոր է համատեղ քննարկել պացիենտի սպասումները և իրական հնարավորությունները։ Վիրահատության օրը նշանակվում են հակաբակտերիալ և հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք շարունակվում են մոտ 5 օր նաև հետվիրահատական շրջանում վարակների կանխարգելման նպատակով։ Սննդի օգտագործումը անհրաժեշտ է դադարեցնել վիրահատությունից առնվազն 6 ժամ առաջ։

Վիրահատության իրականացում

Կոպերի պլաստիկան համարվում է համեմատաբար անցավ վիրահատություն։ Վիրահատությունը իրականացվում է տեղային կամ ընդհանուր անզգայացման տակ։ Վիրահատության տեխնիկան ընրվում է անհատականապես ամեն պացիենտի համար և պայմանավորված է վիրահատական պլանով։ Անզգայացման տեսակը պայմանավորված է պացիենտի ցանկությամբ և կատարվող միջամտության ծավալով։ Անեսթեզիոլոգը ապահովում է Ձեր լիարժեք ցավազրկումը և երաշխավորում անվտանգությունը և հետվիրահատական նվազագույն դիսկոմֆորտը։ Ամբողջ պրոցեդուրան տևում է 1-1,5 ժամ, կախված ծավալից։

Տարբերակում են վերին և ստորին բլեֆառոպլաստիկա։ Սովորաբար վիրաբույժը կատարում է կտրվածքներ վերին կոպի բնական ծալքի մակարդակով և ստորին կոպի թարթիչներից փոքր ինչ նահանջելով ստորին կոպի պարագայում։ Կտրվածքները կատարվում են տրադիցիոն նշտարով, կան լազերով։ Վերին կոպի կտրվածքները տեղակայվում են կոպի երկայնքով ներսյին անկյունից դեպի դրսային եզր։ Վիրաբույժը հեռացնում է ավելորդ մաշկը և ճարպը ցանկալի արդյունքի հասնելու նպատակով։ Վերին կոպերի կախվածությունը հաճախ պայմանավորված է լինում ոչ միայն կոպի մաշկի ավելցուկով, այլ նաև ճակատային մաշկի ավելցուկով, որով պայմանավորված կախված են լինում նաև հոնքերի։ Նման դեպքերում լիարժեք արդյունք ստանալու նպատակով կարիք է լինում նաև բարձրացնել հոնքերի գիծը։ Լավագույն արդյունքը այս ժամանակ ապահովում է բլեֆառոպլաստիկան զուգակցված ճակատի էնդոսկոպիկ ձգումով։ Արդյունքում վիրաբույժը կշտկի և կհեռացնի կոպի ավելորդ մաշկը, կբարձրացնի կախված հոնքերը և կհարթեցնի ճակատի մաշկը։

Ստորին կոպերի պլաստիկայի ժամանակ կտրվածքը կատարվում է թարթիչների եզրագծով կամ կոպի ներսային մակերեսից։ Այս երկրորդ տեսակի կտրվածքը անվանվում է տրանսկոնյունկտիվալ։ Սա ավելի ժամանակակից մեթոդ է և չի թղնում ոչ մի տեսանելի սպի։ Ստորին կոպերի շրջանում տեղի է ունենում փափուկ հյուսվածքների իջեցում մկանների, մաշկի և կապանների ժամանակի ընթացքում թուլանալու շնորհիվ։ Այս փոփոխությունները արտահայտվում են որպես ստորին կոպի կախվածություն, հարակնային մկանի ավելցուկ, աչքի տակ պարկերի տեսքով, երբ հարակնային ճարպը այլևս չի ֆիքսվում ակնակապճի մեջ թուլացած մկանի և փակեղի պատճառով։ Հաշվի առնելով առկա փոփոխությունները վիրաբույժը ընտրում է առավելապես ցուցված վիարահատության տեխնիկան։ Եթե անհրաժեշտ է հեռացնել մաշկի ավելցուկը և ճարպային ճողվածքները (գռիժա) ապա կտրվածքը կատարվում է թարթիչների տակից։

Կտրվածքից հեռացվում ավելորդ ճարպը և մաշկը։ Եթե մաշկի ավելցուկ չկա կտրվածքը արվում է տրանսկոնյունկտիվալ։ Նման մոտեցումը իդեալական է երիտասարդ պացիենտների համար, ում պետք չէ մաշկ հեռացնել և առկա են միայն աչքի տակի պարկերը։ Ճարպի ավելցուկները հեռացվում են լազերով։ Հաջորդիվ կտրվածքը կարվում է շատ փոքրիկ կարերով, որոնք հեռացվում են ամենաուշը մեկ շաբաթից։ Կարող են լինել կապտուկներ, որոնք անցնում են մեկ շաբաթից։ Ոչ մի առանձնահատուկ վիրաբուժական խնամք չի պահանջվում։

Հետվիրահատական շրջան

Հարակնակապճային շրջանի անատոմիան զգալիորեն տարբերվում է այլ մարմնամասերից։ Վերին և ստորին կոպերի շրջանում միանգամից մաշկի տակ տեղակայված է մկանը՝ m.orbicularis oculi, իսկ մարդու մնացած հատվածներում մաշկի տակ տեղակայված է ճարպային բջջանքը։ Շնորհիվ այս յուրահատկության վերին և ստորին կոպերի արյան մատակարարումը առավել լավն է և ապաքինումը տեղի է ունենում ավելի արագ։ Սովորաբար բլեֆառոպլաստիկայից հետո պացիենտը կլինիկայում մնում է մեկ օր։ Վիրահատությունից հետո 5-6 ժամով աչքերի վրա տեղադրվում է վիրակապ և սառը թրջոցներ։ Մեծամասամբ նշանակվում են հակաբակտերիալ աչի կաթիլներ։

Կարերը հեռացվում են 3-7 օրվա ընթացքում, կիրառվում են պաշտպանիչ կպչող սպեղանիներ կարերի գծով։ Պացիենտների մեծամասնությունը 7-10 օր հետո ազատ դուրս են գալիս տանից, անպայման օգտագործելով արևայրուկից պաշտպանող քսուկներ։ Կոնտակտային լինզաների կրումը և կոսմետիկայի կիարառումը խորհուրդ չի տրվում 2 շաբաթ։ Բարակ հետվիրահատական սպիերը գունաթափվում են և պրակտիկապես ներծծվում 2-3 ամսից։ Կապտուկները անցնում են շատ ավելի արագ՝ 10-12 օրից, աչքի սպիտակուցի վրայի հեմատոմաները կարող են մնալ մի փոքր ավելի երկար, սովորաբար 3 շաբաթ։ Վերականգնման նախնական շրջանում պետք է ձեռնպահ մնալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեքսուալ կյանքից։ Հետվիրահատակ երկրորդ օրվանից սկսած անհրաժեշտ է կատարել աչքերի համար հատուկ վարժություններ։ Պետք է բացառել ալկոհոլային խմիչքները, ծխելը և հեռուստացույցի դիտումը վաղ հետվիրահատական շրջանում։