Լիպոսակցիան դա կոսմետիկ, կամ բարիատրիկ վիրահատություն է ուղղված ավելորդ ճարպերի հեռացման։ Վիրահատությունը կատարվում է կոնկրետ անատոմիական շրջանում (կամ մի քանի շրջաններում), օրինակ՝ որովայնի, ազդրերի, կոնքի, հետույքի։ Միևնույն ժամանակ, լիպոսակցիան չի հանդիսանում ճարպակալման բուժման եղանակ, քանի որ չի ազդում ճարպակալման մեխանիզմների վրա։ Լիպոսակցիան նաև չի տալիս հնարավորություն հեռացնել շատ մեծ քանակի ճարպ։ Այնուամենայնիվ, լիպոսակցիայից ստացած տեսանելի էֆֆեկտը լինում է շատ էական և մարնի կազմվածքը դառնում է շատ ավելի գեղեցիկ և հմայիչ։

Ցուցումներ

Կանայք դիմում են լիպոսակցիայի շատ ավելի հաճախ, որպեսզի հեռացնեն կոնքերի շրջանում կուտակված ճարպը, ինչպես նաև փորի, ազդրերի, հետույքի, նախաբազուկների, մեջքի, սրունքների, ծնկերի և այլ շրջաններում ավելորդ ճարպից ազատվելու նպատակով։

Տղամարդիկ հիմանականում ցանկանում են ազատվել ավելորդ ճարպից պարանոցի, կրծքերի, մեջքի, որովայնի և հետույքի հատվածներից։

Որպես ուրույն բուժման եղանակ լիպոսակցիան կարող է կիրառվել գինեկոմաստիայի բուժման համար։

Լիպոսակցիայի համար լավ թեկնածուներ են հանդիսանում այն անհատները որոնք․

  Ունեն միջին և միջինից փոքր ինչ բարձր քաշ

  Ձիգ և էլաստիկ մաշկ

  Առողջական ընդհանուր լավ ցուցանիշներ

  Ճարպի տեղային կուտակումներ, որոնք չեն անհայտանում նույնիսկ հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների կիրառման պարագայում։

Լիպոսակցիայի տեսակներն են

  Տումինիսցենտ

  Գերձայնային

  Լազերային

  Վիբրոլիպոսակցիա

Լիպոսակցիայից 10 օր առաջ արգելվում է ընդունել արյան մակարդելիությունը իջեցնող դեղանյութեր, ինչպես նաև անհրաժեշտ է դադարեցնել ծխելը։ Խորհուրդ է տրվում կատարել աղիների լվացում և հանձնել անհրաժեշտ անալիզները։ Եթե չեն հայտնաբերվում հակացուցումներ ապա նշանակվում է վիրահատության օրը։

Լիպոսակցիայի տևողությունը կազմում է 30 րոպեից մինչև մի քանի ժամ։ Կաղված օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակից և նախատեսվող միջամտության ծավալից կիրառվում է տեղային կամ ընդհանուր անզգայացում։

Մեր կլինիկայում լիպոսակցիան կատարվում է նաև գերմանական արտադրության LIPOMATIC սարքի օգնությամբ, ինչը հնարավորություն է տալիս հեռացնել ավելորդ ճարպը արագ, անցավ, հավասարաչափ և առանց հետքերի։ Լիպոսակցիայի Վիդեո

Հնարավոր բարդությունները

Լիպոսակցիայից հետո հնարավոր է մաշկի ժամանակավոր թմրածություն։ Կապտուկները և արյան զեղումները նույնպես անցողիկ են։

Եթե կանայք պլանավորում են հղիություն, ապա լիպոսկցիայից պետք է անցնի առնվազն 6 ամիս։

Լիպոսակցիա չի կատարվում այն մարդկանց որքեր ունեն լուրջ քրոնիկական հիվանդություններ, այդ թվում նաև շաքարային դիաբետ, սիրտանոթային և արյան համակարգի շեղումներ։ Խիստ անցանկալի են ինֆեկցիոն բարդությունները, այդ իսկ պատճառով լիպոսակցիա հակացուցված է մաշկաբորբ ունեցողներին։