ՈՐՈՎԱՅՆԻ ՊԼԱՍՏԻԿԱ (ԱԲԴՈՄԻՆՈՊԼԱՍՏԻԿԱ)

Աբդոմինոպլաստիկան հնարավորություն է ստեղծում ստանալ հարթ և ձգված փորիկ

Աբդոմինոպլաստիկան աշխարհում ամենահաճախ կատարվող պլաստիկ վիրահատություններից է։ Դուք երկու երեխաների երջանիկ մայր եք, որ վերականգնել եք ձեր նախքին քա՞շը։ Եվ միակ խնդիրը, որ մնացել է փորի հատվածում կախված մաշկը և որովայնի պատի թուլությու՞նն է։ Դուք ուզու՞մ եք ունենալ տափակ (հարթ) փոր և ազատվեք այդ անհարմար մաշկային գոգնոցից, որը կախված է նրքևու՞մ։ Ոչ մի դիետա և վարժություններ թանկարժեք տրենաժորներով չե՞ն օգնում, կամ Դուք չունեք դրա ժամանա՞կը։ Ապա Ձեր ընտրությունը՝ աբդոմինապլաստիկան է։

Աբդոմինոպլաստիկան դա վիրահատություն է, որի նպատակն է վերականգնել որովայնի պատի տոնուսը, հեռացնել կախված մաշկը և ավելորդ ճարպը։ Այս վիրահատությունը հնարավորություն է ստեղծում ստանալ տափակ և ձգված փոր, որը կընդգծի Ձեր սեքսուալությունը։ 2018 թվականին ԱՄՆ-ում կատարվել է ավելի քան 175000 որովայնի պլաստիկա։ Աբդոմինոպլաստիկան հինգ ամենապահանջված վիրահատություններից մեկն է։

Աբդոինոպլաստիկայի մեթոդիկան

Աբդոմինոպլաստիկան սովորաբար կատարվում է ընդհանուր անզգայացմամն տակ, այսինքն՝ նարկոզով։ Որոշ դեպքերում կարող է կատարվել տեղային անզգայացման տակ զուգակցված սեդացիայով։ Սովորաբար աբդոմինոպլաստիկայի տևողությունը կազմում է միջինը 2-5 ժամ։

Հիմանականում աբդոմինոպլաստիկան սկսվում է երկար լայնակի կտրվածքով մեկ ազդրից դեպի մյուս ազդր։ Այս կտրվածքը սովորաբար անցնում է բիկինիի մակարդակով թեթև կորաձ, նմանվելով ժպիտի։ Այս կտրվածքը անցնում է ուղղակիորեն ցայլքի վրայով, իսկ կողքերից հասնում է ազդրերի գագաթին։ Հաջորդիվ կատարվում է պորտի շուրջ կտրվածք, որի միջոցով հյուսվածքները անջատվում են որովայնի մկաններից։ Մաշկը անջատվում է որովայնի առաջային պատից մինչև թոլակողերը՝ մերկացնելով որովայնի ուղիղ մկանները։ Սովորաբար այս մկանները հղիությունից հետո լինում են թուլացած։ Հենց այս պատճառով էլ որովանը լինում է կախված։ Աբդոմինապլաստիկայի ժամանակ այս մկանները կարվում են իրար հետ և դրանով իսկ ապահովվում է փորի և կոնքի ձգումը։ Մկանների վերականգնումից հետո ավելորդ մաշկը հեռացվում է։ Մաշկային վերքը կարվում է։ Պորտը ձևավորվում է նոր տեղում։

Նախավիրահատական պատրաստում

Առաջին քայլը գեղեցիկ որովայն (փորիկ) ունենալու համար պետք է լինի պլաստիկ վիրաբույժին այցելելը խորհրդատվության նպատակով։ Բժիշկը կգնահատի Ձեր վիճակը և կորոշի արդյոք աբդոմինոպլաստիկան Ձեր պարագայում ցուցված է, թե՞ ոչ։ Նախ և առաջ բժիշկը հավաքում է մանրամասն տեղեկություններ։ Նա կհարցնի ինչով եք հիվանդացել նախկինում, արդյոք ունեցել եք վիրահատություններ, ալլերգիաներ որևիցե դեղորայքի նկատմամբ, նաև ունե՞ք արդյոք քրոնիկական հիվանդություններ և ի՞նչ դեղորայք եք ստանում այս պահին։ Այնուհետև կատարվում է ֆիզակական զննում և բժիշկը գնահատում է որովայնի շրջանի ավելորդ մաշկի և ճարպի քանակը։

Բժիշկը կզննի Ձեր փորը կանգնած և պարկած վիճակում, որպեսզի գնահատի կախվածության աստիճանը։ Բացի դա, կատարվում է որովայնի ֆոտոնկարահանում, որպեսզի հետագայում Դուք կարողանաք համեմատել ստացված արդյունքը։ Անհրաժեշտ է պլաստիկ վիրաբույժի հետ քննարկել Ձեր սպասելիքները և իրական հնարավուրությունները։

Վիրահատությունից առաջ անպայման կատարվում են մի շարք հետազոտություններ, որոնց թվում են՝ արյան և մեզի ընդհանուր քննություններ, ԷՍԳ (էլեկտրոսրտագիր), արյան բիոքիմիական քննություն։

Վիրահատությունից երկու շաբաթ առաջ անհրաժեշտ է դադարեցնել ոչստերոիդ հակաբորբոքային և հակամակարդելիության (արյունը ջրիկացնող) դեղորայքի ընդունումը, քանի որ այս պրեպարատները կարող են հանգեցնել չափից ավելի արյունահոսության, թե վիրահատության ժամանակ և թե հետվիրահատական ընթացքում։ Անպայման տեղյակ պահեք Ձեր վիրաբույժին ցանկացած դեղորայքի մասին, որը Դուք օգտագործում եք։ Միևնույն ժամանակ կտրուկ մի դադարեցրեք այդ դեղորայքի ընդունումը առանց վիրաբույժի հետ խորհրդակցելու։

Շատ կարևոր է դադարեցնել ծխելը վիրահատությունից մեկ ամիս առաջ (ինչքան շուտ այնքան լավ) և ձեռնպահ մնալ ծխելուց հետվիահատական ողջ ընթացքում մինչև վերքերի ապաքինումը։ Խնդիրը նրանում, որ ծխելը վատթարացնում է վերքերի ապաքինումը, խանգարելով արյան միկրոցիրկուլյացիան։ Եթե Դուք չեք կարողանում թարգել ծխելը, ապա անհրաժեշտ է կիրառել նիկոտինի ստացման այլ մեթոդներ՝ նիկոտինային սպեղանի, ծամոն և այլ։

Աբդոմինոպլաստիկան ցուցված է ոչ բոլոր ցանկացողներին

Աբդոմինոպլաստիկայի համար իդեալական թեկնածուն պետք է լինի բավարար առողջական վիճակում։ Այս վիրահատությունը ցուցված է այն պացիենտներին ում որովայնի առաջային պատի մաշկը կախված է հղիության արդյունքում, ծննդաբերությունից, լիպոսակցիայից կամ նիհարելուց հետո։ Սովորաբար որովայնի լիպոսակցիայից հետո միանգամից կատարում են նաև աբդոմինոպլաստիկա, այլապես մաշկը կախվում է և լիպոսակցիայից ոչ մի էսթետիկ արդյունք չի լինում։ Կախված որովայնը կարող է լինել նաև ծերանալու բնականոն ըթացքում մկանների և մաշկի էլաստիկության կորստի պատճառով։

Շատ կարևոր է որպեսզի Ձեր սպասումները լինեն իրատեսական, այլ ոչ թե ֆանտաստիկ։

Այո, վիրահատությունը Ձեզ կվերադարձնի տափակ փորը, նուրբ կոնքը, բայց Դուք մնալու եք այնպիսին ինչպիսին եք։ Դուք չեք դառնա ավելի երիտասարդ, ուղղակի կունենաք ավելի լավ տեսք։ Նաև ոչ մի պլաստիկ վիրաբույժ Ձեզ չի կարող երաշխավորել կատարյալ կազմվածք։

Աբդոմինոպլաստիկայից հետո որովայնի ներքևում, ցայլքի հեց վրա մնում է ամբողջ երկայնքով սպի։ Սակայն պետք չի հուզվել, սովորաբար վիրաբույժը այնպես է անում, որ այդ սպին թաքնված լինի ներքնազգեստի տակ։ Պլաստիկ վիրաբույժները, որպես կանոն, ունենում են նախկինում կատարած աբդոմինոպլաստիկաների նկարներ և Դուք կարող եք ծանոթանալ սպասվելիք արդյունքներին։

Աբդոմինոպլաստիկան խորհուրդ չի տրվում

Նախ և առաջ աբդոմինոպլաստիկա խորհուրդ չի տրվում այն կանանց, ովքեր տրամադրված են ապագայում ծննդաբերել։ Ինչու՞։ Որովհետև որովայնը նորից կձգվի և կթուլանա և Դուք նորից կունենաք կախված փոր։ Արդյունքում Դուք անիմաստ կծախսեք գումար, հետագայում նորից կարիք կլինի վիրահատվել, այնինչ երկրոդ վիրահատությունը նույնքան արդյունավետ չի լինի։ Աբդոմինապլաստիկան նաև ցուցված չի մի շարք քրոնիկական հիվանդությունների ժամանակ։

Վերականգնողական շրջան

Աբդոմինոպլաստիկան բավական ծավալուն վիարահատություն է, որը սովորաբար պահանջում է ավելի երկար վերականգնողական շրջան, քան այլ պլաստիկ վիրահատությունները։ Հիմանականում անհրաժեշտ է լինում 1-3 շաբաթ, որպեսզի պացիենտը վերադառնա իր սովորական կենսակերպին։ Որոշ դեպքերում վիրահատվածը կարող է տուն գնալ հաջորդ օրը։ Ամենը կախված է կատարված վիրահատության ծավալից։

Առաջին հետվիարահատական օրերին նկատվում է փորի փափուկ հյուսվածքների այտուց և ցավոտություն վիրահատական վերքի երկայնքով։ Սովորաբար հետվիրահատական առաջի օրերի ընթացքում բժիշկը նշանակում է ցավազրկողներ և հակաբակտերիալ դեղամիջոցներ ինֆեկցիոն բարդությունների կանխարգելման նպատակով։

Վերքի լավացման համար բավականաչափ ժամանակ անց խորհուրդ է տրվում որոշակի ֆիզիկական թեթև ակտիվություն։ Դա հնարավորությունէ ստեղծում խուսափել որոշ բարդություններից, բարձրացնում է տրամադրությունը, արագացնում է վերականգնողական շրջանը։ Սովորաբար դրանք սկսում են 4-5 օր անց։ 1,5-2 ամիս անց պացիենտը վերադառնում է իր առօրյա կենսակերպին։

Առաջի ամիսների ընթացքում սպին լինում է առավել ընդգծված, սակայն աստճանաբար այն դառնում է ավելի անտեսանելի, հարթ և հավասար։ Իհարկե սպին ամբողջությամբ չի վերանում, սակայն դառնում է աննշան, ինչպես նաև այն թաքնված է լինում ներքնազգեստի տակ։ Կարելի է նաև խորհրդակցել վիրաբույժի հետ, թե ի՞նչ մեթոդներ կան սպիի առավել էսթետիկ տեսքը ապահովելու համար։

Իհարկէ պետք չի մտածել, թե մեկ վիրահատությամբ ընդմիշտ կունենաք կատարյալ փոր։ Որովայնի տեսքին պետք է հետևել միշտ։ Առաջի հերթին անհրաժեշտ է կատարել վարժություններ, ամրացնել որովայնի պրեսը, հետևել սննդակարգին, որպեսզի չառաջանա ճարպակալում։

Այնուամենայնիվ, եթե աբդոմինոպլաստիկայից հետո Դուք հղիացել եք և ծննդաբերել, ստացված արդյունքը կփոխվի։ Ահա թե ինչու՞ է պետք աբդոմինոպլաստիկա անել միայն երբ չեք նախատեսում հղիություն։ Թեև որևիցե մեկը չի արգելում Ձեզ նորից վիրահատվել։ Ընտրությունը Ձերն է։

Leave a reply

Your email address will not be published. Required fields are marked *