Դեմքի երիտասարդացման վիրահատությունները կատարվում են ավելի քան 100 տարի։ Տարիքի հետ դեմքի մաշկը սկսում է էապես փոփոխվել, նրա բջիջիները սկսում են ավելի դանդաղ վերականգնվել, դերման (մաշկի խորանիստ շերտը) դառնում է ավելի բարակ։ Դերման կազմված է մի քնի տեսակի հյուսվածքներից, որոնցից հիմնականը դա էլաստինն է և կոլագենը։ Էլաստինը մաշկին հաղորդում է էլաստիկություն, իսկ կոլագենը ապահովում է նրա առձգականություն։
Դեմքի պլաստիկան ի զորու չէ վերացնել մաշկի տարիքային բոլոր փոփոխությունները, սակայն էականորեն վերացնում է տարիների թողած հետքերը։ 2018 թվականի ընթացքում միայն Եվրոպայում և Միացյալ Նահանգներում մոտ յոթհարյուր հազար մարդ վճարել են իրենց երիտասարդությունը վերականգնելու և նոր արտաքին ձեռք բերելու համար՝ կատարելով դեմքի, պարանոցի և ճակատի ձգում։ Դեմքի ձգման վիրահատությունը ստեղծվել է մարդու արտաքինի երիտասարդացման համար՝ վերացնելով խորը ծալքերը և կնճիռները, պահպանելով թուլացող մաշկը և մկանները։ Դեմքի ձգման վիրահատությունից հետո մարդկանց գերակշռող մեծամասնությունը ձեռք են բերում ավելի քան 10 տարվա երիտասարդացման էֆֆեկտ, իսկ ստացված արդյունքը հստակորեն պահպանվում է շուրջ 7-10 տարի։
Հակացուցումներ
•
Բարձր զարկերակային ճնշում
•
Լուրջ սիրտ-անոթային հիվանդություններ
•
Շաքարային դիաբետ
•
Վահանաձև գեղձի հիվանդություններ
•
Արյան մակարդելիության խանգարումներ
•
Ներքին օրգանների լուրջ հիվանդություններ
•
Ինֆեկցիոն հիվանդություններ
•
Ուռուցքաբանական հիվանդություններ
•
Մաշկի էլաստիկության կորուստ և ցածր կրճատողականություն
•
Մազերի աճի խիստ բարձր դիրք և մաշկի լուրջ վնասվածքներ։
Հակացուցումներին կարելի է դասել նաև անատոմիական անհատական յուրահատկությունները և ոսկրային կառուցվածքը, որոնք խանգարում են վիրահատության իրականացմանը։ Պարտադիր է հսկող թերապևտի հետ նախավիրահատական քննարկումը նախատեսվող միջամտության վերաբերյալ։
Վիրահատության իրականացումը
Դեմքի ձգման վիրահատությունը դասվում է բավական բարդ վիրահատական միջամտություններին։ Վիրահատույթունը իրականացվում է ընդհանուր անզգայացման տակ։
Վիրահատության տեխնիկան անհատական է ամեն մարդու համար և ընտրվում է հաշվի առնելով յուրահատկությունները։ Ցավազրկման տեսակները ևս ընտրվում են անհատականորեն հաշվի առնելով նախատեսվող ծավալը և անհատի ցանկությունները։ Ցանկացած պարագայում անեսթեզիոլոգը կկիրառի բոլոր անհրաժեշտ միջոցները, որոնք հնարավորություն կտան չզգալ որևիցէ ցավ, ապահովելով լիարժեք անվտանգություն և հետվիրահատական մինիմալ դիսկոմֆորտ։ Ողջ ընթացքը տևում է 1-3 ժամ կախված կիրառվող վիրահատական տեխնիկայից, դեմքի յուրահատկություններից, դրված խնդիրներից և նպատակներից։
Ցանկացած վիրաբույժ հասնում է իր արջև դրված նպատակին լավագույն մեթոդի և ստուգված տեղնիկայի կիրառման շնորհիվ։ Կախված մկանային կառուցվածքի յուրահատկություններից և վիրաբույժի հմտություններից ընտրվում է առավել արդյունավետ մոտեցումը։ Բժիշկը կատարում է բոլոր անհրաժեշտ գործողությունները դեմքի մի կեսում և ապա նոր անցնում է դեմքի մյուս կողմին։ Երկրորդ կողմում աշխատելիս կատարվում է առավելագույն համապատասխանեցում ամբողջ դեմքի ներդաշնակության վերականգնմամբ։ Կտրվածքները կատարվում են այն հատվածներում, որտեղ անհրաժեշտ է ձգել մաշկը և մկանները։ Թշային և դեմքի վերին երրորդականի ձգման նպատակով կատարվում է կտրվածք քունքային շրջանում մազածածկույթի եզրից մի փոքր նահանջելով և ախանջախեցու շրջանում։ Դեմքի ստորին երրորդականում կարող են կատարվել կտրվածքներ բերանի խոռոչում, պարանոցի շրջանում՝ կզակի ստորին հատվածից։ Ցանկացած պարագայում մաշկը անջատվում է ճարպից մկանային եզրերով։ Այնուհետև ձգվում են և վերաբաշխվում մակերեսային մկանները։ Հաջորդիվ մաշկային լաթերը ձգվում են վեր և հետ, հեռացվում են մաշկային ավելցուկները և տեղադրվում են համապատասխան կարեր։ Ավելորդ ճարպը հեռացվում է պարանոցի հատվածից, կզակի և դեմքի ստորին շրջաններից՝ լավացնելով ուրվագծերը։ Արյան մնացորդների և շճային արտադրության հեռացման նպատակով տեղադրվում են դրենաժներ ականջախեցու ետնամասում։
Ներկայումս գոյություն ունի դեմքի ձգման մի քանի հիմնական մեթոդիկա․
•
Մինիձգում
•
SMAS–ձգում
•
Հանգստյան օրվա ձգում
•
Ձգում APTOS թելերով
•
Դեմքի խորը ձգում
•
Դեքի ենթավերնոսկրային ձգում
•
Դեմքի համակցված ձգում
•
Դեմքի տումինիսցենտ ձգում
Հետվիրահատական շրջան
Ստացիոնարում գտնվելու տևողությունը սովորաբար կազմում է 1-2 օր։ Դուրսգրումից հետո վիրաբույժը տալիս է բոլոր անհրաժեշտ խորհուրդները հետվիրահատական շրջանում աստճանաբար առօրյա կենսակերպին վերադառնալու համար։ Հիմանակնում դրանք հետևյալն են։
Մեկ շաբաթվա ընթացքում պետք է կրել սեղմող էլաստիկ հատուկ կապ։ Հիմնականում այտուցը ավելանում է հետվիրահատական 2-3 օրը, պակասում է առաջի շաբաթվա վերջում իսկ պրակտիկապես վերանում է 3 շաբաթից։ Բավական հաճախ նկատվում է մաշկային զգայնության Ժամանակավոր իջեցում։ Վերականգնման շրջանը կազմում է մի քանի շաբաթից, մի քանի ամիս։ Պետք է պահպանել զգուշություն, քանի որ այս շրջանում կարելի է հեշտությամբ ստանալ այրվածքներ և կամ այլ տրավմաներ։
Կարերը հեռացվում են որպես կանոն 1 շաբաթից։ Այս պահից ի վեր դեմքին պետք է վերաբերվել առավել զգուշությամբ, քանի որ մաշկը և ստորադաս մկանները դեռ նոր են սովորում ստեղծված իրավիճակին, չափերին և ձևին։ Դեկորատիվ շպարը կարելի է կիրառել վիրահատությունից մեկ շաբաթ անց այն պարագայում, եթե վերքերի ապաքինումը գնում է նորմալ։
Վիրահատությունից հետո անհրաժեշտ է՝
•
Խուսափել լարված ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, այդ թվում սեքսուալ
•
Բացառել ծանր տնային աշխատանքը, առնվազն 2 շաբաթով
•
Տրամադրվել հանգիստ ոտքով զբոսնելու, ճիշտ սնվելու, չափավոր, հավասարակշռված ապրելակերպի
•
Բացառել ալկոհոլը, ծխելը, սաունայի հաճախումը նվազագույնը մի քանի ամսով։
Որոշ պացիենտների համար հատկանշական է որոշակի հոգնածությունը և հոգեբանական ընկճվածությունը հետվիրահատական առաջի մի քանի շաբաթվա ընթացքում։ Սակայն արդեն մեկ ամիս անց խորհուրդ տրվող լիմֆոդռենաժային մերսման ֆոնի վրա տեսանելի են դառնում ռեալ ստացված արդյունքները։ Պացիենտը լինում է գոհ և երջանիկ, մնում է ընտելանալ նոր տեսքին, մազահարդարմանը և մաշկին։