Լիպոսակցիան  տեղայնացված ճարպային կուտակումները հեռացնելու վիրահատական գործողություն է։ Լիպոսակցիան իրականացվում է բարակ, մետաղյա ձողով, որը փոքր կտրվածքից մտցվում է մաշկի տակ և արտածծման միջոցով մարմնի որոշակի հատվածներից հեռացնում ճարպի ավելցուկը։ Այն կարող է իրականացվել մարմնի տարբեր հատվածներում՝ փորի շրջանում, ազդրերում և ծնկներում և այլն։ Դեմքի հատվածում հնարավոր է 2-րդ կզակի (կրկնակզակի) և դեմքի օվալի կորեկցիա։ 

Վիրահատությունից հետո

Լիպոսակցիան  կատարվում է մեկ օրում։ Միջամտությունից հետո   Ձեզ կտեղափոխեն հետվիրահատական սենյակ, որպեսզի վերականգնվեք մոտավորապես 1 ժամ, այնուհետև կարող եք վերադառնալ տուն։   Լողը, ծանրություն բարձրացնելը , ֆիզիկական վարժությունները, թենիսը, կոնտակտային սպորտը  պետք է բացառել 3 շաբաթով։ Դուք պետք է կրեք սեղմող ներքնազգեստ միջամտությունից հետո 3 շաբաթների ընթացքում՝ կախված վերականգնման արագությունից։

Բարդություններ լիպոսակցիայից հետո

Միջամտությանը բնորոշ ռիսկերը և վիրահատության իրականացումը յուրաքանչյուր պացիենտի համար կարող է որոշվել  խորհրդատվությունից հետո։ Վիրահատությունից հետո հնարավոր է առաջանալ այդ հատվածների ժամանակավոր անզգայացում, կարող են նաև առաջանալ կապտուկներ։ Եթե պլանավորվում է հղիություն, ապա դա պետքե պլանավորել վիրահատությունից 3 ամիս անց  Այս վիրահատական միջամտության դեպքում բարդություններ հազվադեպ են հանդիպում։